Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Տատիս պապիկին գնդակահարել են 1937-ին, իսկ տատիս ընտանիքին աքսորել են Սիբիր նաև այն պատճառով, որ հոգևորականի ժառանգ էին: Այսօր մի Միքայել Աջապահյան անունով սրբազանը ճրագալույցի օրով հաճույքով հիշեց Ստալինի ժամանակների պատիժը՝ գնդակահարությունը: Հետո էլ բողոքում եք, թե մարդիկ սկսել են քիչ գալ եկեղեցի: Կանգ մի՛ առեք, խայտառակվե՛ք մինչև վերջ: