Ամբողջ մարդկությունն առաջացել է հայից, դրախտն էլ գտնվում է Բինգյոլում․ Վարդան Ղուկասյանը երդվեց ՌԴ 102-րդ ռազմաբազայի կոնսուլի ներկայությամբ

Գյումրիում տեղի է ունեցավ  քաղաքապետ դարձած Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը, որին ներկա էր նաև Շիրակի թեմի առաջնորդ, Ղուկասյանի հետ նախկինում, մեղմ ասած, ոչ այն բարիդրացիական հարաբերություններ ունեցած Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Հրավիրյալների թվում էին նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորներ, ինչպես նաև  Գյումրիում ՌԴ 102-րդ ռազմաբազի կոնսուլը, որին Կոմուսի ցուցակով քաղաքապետ դարձած աստվածապաշտ Ղուկասյանը ողջունեց այսպես․ «Տավարիշչ կոնսուլ, գասպադին կոնսուլ․․․․յա պո կոմունիստիչեսկի գավարիլ՝ տավարիշչ»։ Քաղաքապետի այս կոմունիստական «զեղումը» ներկաների կողմից խինդուծիծաղով ընդունվեց։ Պարզվեց, որ Վարդան Ղուկասյանի՝  քաղաքապետի պաշտոնը ստանձնելու արարողության  ելույթը թելադրված էր Աստծուց, որի գրավոր տեքստը դրված էր քաղաքապետի առջև։ «Ընդհանրապես իմ ելույթները, իմ խոսքը ես չեմ գրում, Աստված ինձ թելադրում է, ես ասում եմ»,-նշեց Ղուկասյանն ու անցավ ինքնադրվատանքի․  «Ուղեղով մտածող մարդը 13 տարի աշխատելուց հետո իրավունք չուներ գալ, մտնել էս լծի տակ։ 13 տարի աշխատել և էդ զրկանքները, որ իմ նկատմամբ ու մեր տղաների նկատմամբ որ արեցին, ճանապարհին թափվան ավազակները և էդ մահափորձը կազմակերպեցին․․․և ամոթ էսօրվա և նախկին ղեկավարությանը, որ մինչև էսօր էդ գործը բացահայտված չէ։ և էդ հզոր տղերքը, որոնց թոռներն ու երեխեքը էստեղ նստած ինձ են լսում, դարձան քաղաքի ու ճշմարտության զոհ։ և էս ամեն ինչը ի նկատի ունենալով, էսքան գործեր՝ իրանցից դուրս ասեմ, որ իմ ձայնս փակեն,  բայց ես նորից առաջադրեցի իմ թեկնածությունս։ Դա նշանակում է, որ ես ինչքան եմ սիրում իմ հայրենիքն ու իմ քաղաքը։ Գիտակցաբար մտել եմ էս ծանր լծի տակ, հավանաբար էս եզան լուծն է, եթե աշխատում եմ արդեն»։

 

Ղուկասյանը, անտիկ փիլիսոփայի, աստվածաբանի  դերի մեջ մտած հայտարրաեց նաև․ «Ինձ ասում են՝ ավագանիները ոտ կպահեն, պետությունը ամբողջությամբ ՔՊ-ի ձեռքում է, ո՞նց ես աշխատելու, ի՞նչ պտի անես։ Ես որ եկա, մի ավագանի չունեի էն ժամանակ, բոլորը իրենց ավագանիներն էին, պայմանավորվում էինք, գալիս էին ավագանիները, սիրուն, խելացի, տեսնում էին ճշմարտությունը, գնում էին, ու, փառք Աստծո, 13 տարի աշխատեցինք։ ․․․Այո, էսօր ճիշտ մարդու, ճիշտ խոսքի կարոտ ենք, ճիշտ գաղափարական-ազգային խոսքի կարոտ ենք մնացել։ Ասում է՝ ով ատում է բարեպաշտին և սիրում է անբարիշտին միևնույն չարիքն է գործում։ Էսօր էն մարդիկ, ովքեր իրենց պաշտոնի համար, որ պիտի մի թուլափայ գցեն, գովերգում են դավաճանին, յանիմ բանից հեչ տեղյակ չեն, կաստյո՜ւմը, գալստո՜ւկը․․․․ ողորմի քեզ Ժիրինովսկի, մենք իրար նմանություն ունենք Ժիրինովսկու հետ ասեմ ձեզ ի նկատի ունեցեք, մեր բնավորությունները նման են։ Ուրեմն, հա, սրանք յանի չեն տեսնում, բայց իմացեք՝ ամոթ է, դուք էդ ամեն ինչը լավ տեսնում եք, ջահել-ջահել ո՞նց եք գնացել էդ մարդու հետևից։ Քաղաք սարքած մարդուն ընենց բաներ են ասում, ընենց են խոսում, ես կսեմ, այ մարդ, ես լավ մարդ եմ, վատ բան չեմ էրե, սրանք ը՞նչի են գրողի պես ընգե ձեր հետևից, մամս կսեր օղորմածիկ, օղորմի քեզի, մամ ջան»։


Ելույթի ընթացքում, բնականաբար, հնչեցին նաև մեջբերումներ Աստվածաշնչից, Իսահակյանից և այլ մտածողներից։ Ղուկասյանը շեշտեց, որ երբ հեռացել ենք Աստծուց, միշտ կուորստներ ենք ունեցել, Հայաստանըտ բզկտվել ու տրվել է թշնամուն, իսկ երբ միաասնական ենք եղել՝ հաջողել ենք։ Դրախտը, ըստ նրա, գտնվում է Հայաստանում, «դրախտը մեր ձեռքից Աստված առավ, տվեց թուրքին, դա Բինգյոլն է, որ մեր դիմաց է, որ Իսահակյանը գրել է՝ Բինգյոլը գտնվում է հենց դրախտում, Նոյի տապանը կանգնեց Արարատի կատարին և ասում է, Ադամը իր մեղքերը քավում էր հայերեն, Նոյը խոսում էր հայոց լեզվով, նրա գերեզմանը գտնվում է Նախիջևանում, որը նշանակում է «նախ՝  իջևանել», ամբողջ մարդկությունը  հայոց ազգից է առաջացել՝ բասկերը, անգլիացիները, գերմանացիները և այլք։

 

Դասականը լսեր,  հաստատ կասեր՝ «սա խենթանոց է, ազգային ողբերգություն»։