Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` 165 կգ, 170 կգ և 173 կգ: Այս վարժությունում Հովհաննիսյանը երրորդն էր: Հրում վարժությունում ևս հայ ծանրորդը երրորդն էր՝ 203 կգ արդյունքով: Երկամարտի 376 կգ արդյունքով Հովհաննիսյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
Այս քաշում Եվրոպայի առաջնության չեմպիոն դարձավ բուլղարացի Կարլոս Նասարը, ով պոկում վարժությունում աշխարհի ռեկորդ սահմանեց, ինչպես նաև ռեկորդ սահմանեց երկամարտի հաշվարկով:
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1217648