Կոռուպցիոն դրսևորումներն անընդունելի են․ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում վերջին ձերբակալություններին

Կոռուպցիոն դրսևորումները մեզ համար անընդունելի են։Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում վերջին ձերբակալություններին։


«Այս մակարդակում որքա՞ն պետք է նման գործողություններ լինեն, որ խաղի կանոնները հասկանանք»,- ասել է քաղաքապետը։


Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը, արձագանքելով, շնորհակալություն է հայտնել ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին և նշել, որ դեպքը իր ներկայությամբ չի եղել:


«Մեր աշխատակիցներից մեկն այս պահին տնային կալանքի տակ է, նախաքննությունը շարունակվում է, որևէ այլ բան չեմ կարող ասել։ Կարող եմ փաստել մեր դիրքորոշումը, որ համայնքային բյուջեից մեկ լումա անգամ գողանալը մեղմ ասած սրիկայություն է»,- նշել է Մկրտչյանը։