Քաղաքացիակենտրոն լրատվություն
88 տարեկանում մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Այս մասին հայտնում է Vatican News-ը։
Նշվում է, որ Հռոմի պապը մահացել է ապրիլի 21-ին, Վատիկանի իր կեցավայրում։
2025 թվականի հունվարին Ֆրանցիսկոս պապը հիվանդացել էր բրոնխիտով. փետրվարի 14-ին նրան տեղափոխել էին Հռոմի «Gemelli» կլինիկա, քանի որ հիվանդությունը քրոնիկ էր դարձել։ Ռենտգենից և լաբորատոր հետազոտություններից հետո քահանայապետի մոտ հայտնաբերվել էր նաև երկկողմանի թոքաբորբ։ Մարտի 11-ին բժիշկները հայտնել էին, որ Հռոմի պապի մոտ հիվանդության կրիտիկական փուլն անցել է՝ նշելով, որ նա հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր։