Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հռոմի պապի մահվան կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։  Այս մասին նշված է ՀՀ վարչապետի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 


«Խորապես ցավում եմ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ Վեհափառ Հայրապետի՝ խաղաղ և արդար աշխարհ ունենալու ակնառու առաջնորդությունը չի կարող մոռացվել։ Ցավակցում եմ աշխարհի բոլոր հավատացյալներին այս մեծ կորստի համար»,-նշել է վարչապետ Փաշինյանը։


Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ ցավակցել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։