Սպանության մեջ մեղադրվող 25-ամյա երիտասարդը ներկայացել է Կոտայքի բաժին
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 23-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 25-ամյա Նարեկ Պ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

25-ամյա երիտասարդը հունիսի 14-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: Նարեկ Պ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: