ՔՊ-ն դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին․ Կոնջորյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ միջադեպի հարցով Էթիկայի հանձնաժողով ստեղծելուն:


Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ նշելով, որ խմբակցությունը տևական ժամանակ աշխատում է ԱԺ-ում մշտական Էթիկայի հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ, որտեղ կքննարկվեն պատգամավորի էթիկային վերաբերող ամենատարբեր հարցեր։