ՀՀ Վարչապետի աշխատակազմի
ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ֆեյքազերծում
22/04/2025
Ուշադրություն
Հարգելի հայրենակիցներ,
առաջիկա օրերին սպասվում է մեծ ծավալի կեղծ լուրերի՝ ֆեյքերի տարափ:
Ֆեյքերի մեքենան միացված
է, և Ազգային ժողովի ու Երևանի ավագանու ընդդիմադիրներն ապակայունացման մասովկան են:
Ագիտպրոպի աշխատանքի ամենավառ օրինակն Ազգային ժողովի քաշքշուկի մեդիաուղեկցումն էր,
որը ներկայացվեց իբրև բախում Ցեղասպանության քրեականացման թեմայով քննարկման ժամանակ,
որը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Զարմանալի «զուգադիպությամբ» այդ
մասին գրեց Բագրատ Գալստյանին աջակցող տելեգռամ ալիքը, շարունակեց 5-րդ ալիքը, միացավ
ռուսական պետական Ռիա-Նովոստի-ն և, իհարկե, «Ազատություն» ռադիոկայանը: Սուտը տարածելուն
օգնեց դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Մի ուշագրավ «լուր»
էլ գնաց ռուսական մեդիադաշտում: Աշտարակի խճուղին փակվել էր մի քանի րոպեով: Ռուսական
ազդեցիկ Գազետա.ռու-ն վերնագիր դրեց՝ «Հայաստանի քաղաքացիները սկսել են բողոքի ակցիաներ»:
Այս ամենը հուշում
է, որ առաջիկա օրերին մեծ քանակությամբ ֆեյքերի ենք ականատես լինելու: Խնդրում եմ,
որևէ վերնագիր տեսնելիս ստուգել տեղեկատվության իսկությունը, նոր հավատալ դրան ։
Կոչ եմ անում նաև առավելագույնս
տարածել այսօրինակ գրառումները, ինչը թույլ կտա զերծ պահել մեր քաղաքացիներին ավելորդ
լարվածությունից:
Ցավոք, հիբրիդային
պատերազմները շատ երկրների համար դարձել են լուրջ, բայց հաղթահարելի խնդիր: