Ինչպես և 2022թ-ին, քոչարյանադաշնակցական սեգմենտը ծրագրել է ջահերով երթի անվան տակ փողոցային ակցիաներ իրականացնել։ Մեր տեղեկություններով՝ մինչև անգամ պլանավորվել է, որ եթե բավարար թվով մասնակիցներ լինեն ջահերով երթին, ապա փորձ կարվի շրջափակել պետական կառույցների շենքերը, մինչև անգամ՝ շենքեր գրավելու փորձեր կարվեն։
Այս ձեռագիրը քաջ ծանոթ է մեզ, քանի որ այն նույնությամբ խաղարկվել էր նաև 2022թ-ի ապրիլին՝ կրկին մեկնարկելով ապրիլի 23-ի ջահերով երթից։ Դաշնակների համար, իհարկե, չկա որևէ կարմիր գիծ և սահման, որը կտարանջատի թույլատրելին անթույլատրելիից, բարոյականն անբարոյականից։ Նույնիսկ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակումը դաշնակների և քոչարյանական կլանի ներկայացուցիչների կողմից ամեն տարի օգտագործվում է բացառապես ներքաղաքական նպատակներով։ Հավանաբար դրսից հերթական «գրանտն» են ստացել հակապետական գործողությունների, ինչը և կփորձեն իրագործել՝ հովանավորողների ակնկալիքներն արդարացնելու համար։
Վաղը կրկին ամենայն հավանականությամբ ականատես ենք լինելու դրոշներ այրելու տեսարանների և անբովանդակ հայտարարությունների։ Ազգային վիշտը ներքաղաքական պայքարի գործիքի վերածել փորձողները նույնիսկ չեն գիտակցում թե դրանով ինչ հարված են հասցնում ողջ հայ ժողովրդին ու սփյուռքին։ Հազարավոր մարդիկ, որոնք մեծ հոժարությամբ կցանկանային մասնակցել թե ջահերով երթին, թե Ցեղասպանության զոհերի հիշատակման արարաողություններին, տեսնելով այս էժան ներքաղաքական առևտուրը, Ցեղասպանության արժեզրկումը, մերժում ու չեն մասնակցում այդ միջոցառումներին։ Քոչարյանականներին ու դաշնակներին սա իհարկե չի հետաքրքրում։
Համենայնդեպս իրավապահների առաքելությունը պետք է լինի ժամանակին կանխել բոլոր տեսակի սադրանքները, որոնք դաշնակները պլանավորում են իրականացնել ջահերով երթի ընթացքում և հաջորդող օրերին։