Ուկրաինայում ռուսական դրոնը հարվածել է ձեռնարկության ավտոբուսի. կան շատ զոհեր և վիրավորներ

Ռուս զինվորականները կամիկաձե-դրոնով հարված են հասցրել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքին, հայտարարել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։


Նախնական տեղեկություններով՝ զոհվել է ինը մարդ, և առայժմ հայտնի է 30 տուժածի մասին, հայտնել է նա։


Դնեպրոպետրովսկի մարզային խորհրդի նախագահ Նիկոլայ Լուկաշուկը հայտնել է, որ ռուսները գրոհել են ձեռնարկության աշխատողներով ավտոբուսը, որոնք աշխատանքի էին գնում Մարգանեցում։


Ռուսական բանակը դեռևս չի մեկնաբանել հարվածի մասին հաղորդագրությունները։