Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը ձևավորելու հարցում. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետին կից ձևավորված երիտասարդության հարցերի խորհուրդը գումարել է հերթական նիստը: Տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդներն այս անգամ իրենց նախագծերով էին եկել: Նախագծեր, որոնք հնարավորություն կտան բացահայտել երիտասարդներին վերաբերող խնդիրները, գտնել դրանց լուծման ուղիներն ու գնահատել կարիքները: Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջարկներ, թե ինչպես կարելի է քաղաքը երիտասարդների համար  դարձնել ավելի հարմարավետ, հետաքրքիր ու աշխույժ։ 


«Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը  ձևավորելու հարցում։ Կարևոր է, որ նրանք ունենան զբաղվածության, շփման և ստեղծագործելու հնարավորություններ՝ իրենց տեղն այս քաղաքում գտնելու համար»,- նշել է քաղաքապետը։


Խորհրդի անդամները քննարկել են հետագա անելիքները: