Երևանում «Mercedes»-ը բախվել է կայանված «Kia»-ին. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamashyan.com-ը, ժամը 04:50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան 25/5 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Լևոն Ասատրյանի վարած «Mercedes» և 40-ամյա Կարեն Մ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները: 


 
Վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: 


 
«Kia»-ն եղել է կայանված, երբ «Mercedes»-ը բախվել է նրան:


 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 
 


Տեղում պարզվել է, որ «Mercedes»-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: 


Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագրոծությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ: 


 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: