Մակրոնը գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության մասին

110 տարի առաջ սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Այսօր՝ ապրիլի 24-ին՝ ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը։ Այդ մասին ասված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի X-ի միկրոբլոգում:


«Շարունակենք գործել՝ Մարդկության անունից, հանուն Ճշմարտության և Արդարության»,- գրել է նա։