Այս գործընթացը չի ունենա ավարտ, քանի դեռ չեն պարզվել այդ ոճրագործության ստվերային դերակատարները. Դալլաքյան

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը կարծում է՝ Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց էլ մենք չենք քաղել պատմության դասերը, և չեն պարզվել ոճրագործության ստվերային դերակատարները:


«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ցավալիորեն, մենք չենք քաղել պատմության դասերը և չենք գիտակցել մեր անմեղ զոհերի կյանքով ապացուցված մի փաստ՝ լինել մանրադրամ գերտերությունների շահերում, հղի է վտանգներով, կորցնել մարդկային կյանքեր և պատմական հայրենիք։


Մոտ հարյուր տարի անց կրկին նույն դերակատարներն են և՛ արտաքին ասպարեզում, և՛ ներքին հարթակներում։


Այս գործընթացը չի ունենա ավարտ, քանի դեռ չեն պարզվել այդ ոճրագործության ստվերային դերակատարները, և հայրենասիրության անվան տակ թաքնվողները չեն ստացել իրական և արժանի գնահատական»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Դալլաքյանը: