Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել:
«Այսօր Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցն է:
Մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
«...հավատալս չի գար, որ Խալիլ պեյը ամեն երախտիք մոռցած ըլլա և օգնության չի հասնի, ուստի հույսս իր վրա է, մեյ մըն ալ անմեղությանս, բայց այս միջոցիս անմեղությանը ստակ մը չարժեր»:
Գրիգոր Զոհրապի վերջին նամակը միշտ աչքիս առաջ եմ պահում: Ասում են ձերբակալությունից առաջ Զոհրապը թղթախաղ էր խաղում Թալեաթի հետ: Պատգամավորը իր հույսը դրել էր անձնական կապերի և ուրիշի ողորմության վրա:
«Մեզ կօգնեն» կործանիչ գաղափարը մենք արդեն զգացել ենք մեր մաշկի վրա: Ուժեղ պիտի լինենք, աշխատենք և կառուցենք անվտանգ միջավայր: