Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել նաև մաեստրո, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Լրագրողների հետ զրույցում նա նկատել է․«Ես մեծագույն խոնարհությամբ գալիս եմ գլուխս խոնարհելու՝ նկատի ունենալով մեր զոհերի հիշատակը, որոնց եկեղեցին սրբադասեց, և այն հիշատակը, որ իմ ծնողները կոտորածից փրկված զավակներ են եղել, որ մեծացել են որբանոցում»։