Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ չորեքշաբթի օրը Մարմարա ծովում տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 266 հետցնցում։
«Մարմարա
ծովում՝ Սիլիվրիի ափերի մոտ, երեկ 12:49-ին տեղի
ունեցած 6.2 մագնիտուդով երկրաշարժից հետո այսօր մինչև ժամը 09:00-ը գրանցվել է
266 ստորերկրյա ցնցում։ Դրանցից 258-ը եղել են 0-4 մագնիտուդ, 7-ը՝ 4--5
մագնիտուդ, իսկ 1-ը՝ 5-ից ավելի մագնիտուդ ուժգնությամբ»,- ճեպազրույցի ժամանակ
լրագրողներին ասել է Թուրքիայի ՆԳ նախարարը։
Նրա խոսքով՝ «երկրաշարժի հետևանքով զոհեր չեն եղել»,
ինչպես նաև «չկան տուժածներ, որոնք վնասվածքներ են ստացել անմիջապես ցնցումների
հետևանքով», այսինքն՝ մարդիկ տուժել են խուճապի և
անզգուշության հետևանքով։
Նա նաև նշել է, որ իշխանությունները «101 հազար քաղաքացիների հնարավորություն
են տվել ապաստան գտնել իրենց տներից դուրս». «27 լոգիստիկ պահեստներ գործել են
որպես ապաստարաններ։ Ապաստան խնդրած քաղաքացիներից 51 հազարը տեղավորվել է
մզկիթներում, իսկ մոտ 50 հազարը՝ դպրոցներում և հանրակացարաններում»։