Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ապրիլի 24-ին, ժամը 14։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել  ՆԳՆ  ՓԾ  մարզային  փրկարարական  վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից  մեկ  մարտական  հաշվարկ:


Փրկարարները «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել Պաղջուր գետից։