Շատ մեծ դասեր չենք քաղել, որովհետև մենք էլի ու էլի կանգնում ենք նույն փոցխի վրա: Կոնկրետ մեր երկրի ապագայի համար ճիշտ դասեր, ցավոք սրտի, չենք կարողանում քաղել։Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշեց Չեխիայում բնակվող քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը` արձագանքելով այն հարցին, թե Հայոց Ցեղասպանությունից 110 տարի անց ինչ դասեր ենք քաղել:
«Որոշ չափով, իհարկե, գիտակցում
ենք այն, ինչ տեղի ունեցավ մեր ազգի հետ, այն ինչ տեղի ունեցավ մեր ժողովրդի, մեր ապագայի
հետ, այդ ամենը մեծ ցավ է, այդ ցավը մեր բոլորի մեջ գոյություն ունի և այդ ցավը անլռելի
ցավ է, թեկուզ անցել է 110 տարի։ Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ քայլերի, որոնք որ ուղղված
կլինեին դեպի մեր ազգի ապագան, ապա ես, ցավոք սրտի, պետք է արձանագրեմ, որ այսօր մենք
նրա փոխարեն, որ սառը, գիտակից կերպով կառուցենք մեր ապագան, կառուցենք մեր պետությունը,
հզորացնենք մեր պետությունն ու մեր բանակը, կարողանանք պաշտպանունակ լինել, որպեսզի
ապագայում նման բաներ, ինչը տեղի ունեցավ 110 տարի առաջ, էլ երբեք մեր ժողովրդի հետ
տեղի չունենան, դրա փոխարեն, իմ կարծիքով՝ մենք տրվում ենք ինչ-որ շոուանման գործողությունների,
դրոշների այրման»,-ասաց Բագրատ Առաքելյանը
Նա նշեց, որ երեկ երեկոյան դիտել
է ջահերով երթը և դրան այդքան էլ լավ չի վերաբերվում, և գտնում է, որ դա առաջին հերթին
սգի օր է և այդ օրը մենք պետք է փորձենք վերագիտակցել այսօրվա և վաղվա օրը։
Լիլիթ Թադևոսյան