Կա ընկալում` ՀՅԴ-ն Հայաստանը տեսնում է ռուսական կայսրության մաս, հայ ժողովրդին էլ` որպես աբորիգեններ

Հայաստանը անկախ է, ունի պետական շահեր: 110 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին պետք է տրվի քաղաքական գնահատական: Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Գագիկ Քամալյանը` պատասխանելով այն հարցին, թե 110 տարի անց ի՞նչ դասեր ենք քաղել:

 

Վերլուծաբանը կարծում է, որ այսօր պետք է երկու հարց տալ` ինչո՞ւ հայ ժողովուրդը մնաց անպաշտպան և ինչո՞ւ  Թուրքիան որոշում կայացրեց հայ ժողովրդին ենթարկել ցեղասպանության. «Սա է, որ պետք է մենք պատմության հետ առերեսվենք»:

 

Վերլուծաբանը նաև նկատեց, որ քաղաքական ու կուսակցական որոշ շրջանակներ Ցեղասպանության հարցը վերածել են կուսակցական դրոշակի և թաքնվում են դրա հետևում»:


Վոլոդյա Հակոբյան