Որքա՞ն մարդ կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը

Սպասվում է, որ ավելի քան 200 000 մարդ կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը: Այս մասին հայտնում է Reuters–ը:


Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա Վատիկանի հսկայական հրապարակում, որը գտնվում է Սուրբ Պետրոսի տաճարի դիմաց: 


Պապի հուղարկավորությանը կմասնակցեն աշխարհի տասնյակ առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թագավորներ՝ Իսպանիայից, Շվեդիայից և Բելգիայից:


Կհերթապահեն շուրջ 2000 տեղացի ոստիկաններ, նրանց կմիանան ազգային անվտանգության ուժերի հազարավոր սպաներ: Անվտանգության միջոցառումները կներառեն Տիբեր գետի վրա պարեկություն, անօդաչու թռչող սարքեր, թշնամական թռչող օբյեկտները ոչնչացնելու սարքեր, դիպուկահարներ: