Քաղաքացիակենտրոն լրատվություն
Նախագահ Թրամփի կողմից Հայոց ցեղասպանության թույլ «ոգեկոչումը» նվեր է ժխտողականներին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենք Փելոնը՝ անդարադառնալով փաստին, որ Դոնալդ Թրամփը, ի տարբերություն իր նախորդի՝ դեմոկրատ Ջո Բայդենի, ապրիլքսանչորսյան ուղերձում «ցեղասպանություն» եզրույթը չի կիրառել և 1915-ի իրադարձությունները որակել է որպես «Մեծ Եղեռն»:
«ԱՄՆ-ի ճանաչումը պաշտոնական է և անշրջելի, բայց ցեղասպանություն բառն օգտագործելուց նրա հրաժարումը խարխլում է ճշմարտությունը և անարգում 1915-ի զոհերի հիշատակը: Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն», - գրել է Փելոնը: