Մենք հարգում ենք անցյալը և ակնկալում ենք աշխատել՝ հանուն Հայաստանի և տարածաշրջանի կայուն խաղաղության․ Ռուբիո

Չնայած անասելի կորստին՝ հայ ժողովուրդը դիմացավ և հաղթեց։ Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնը ոչ միայն սգալով, այլև վճռականությամբ։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ հիշատակելով Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը:


«Մենք հարգում ենք անցյալը և ակնկալում ենք աշխատել՝ հանուն Հայաստանի և տարածաշրջանի կայուն խաղաղության, բարգավաճման և անվտանգության»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը: