Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1,5 միլիոն մարդկանց հիշատակին, որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղահանվեցին, կոտորվեցին և մահվան երթով անցան։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Միացյալ Նահանգների նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցության անդամ Քամալա Հարիսը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ հղելով։
«Այս ողբերգությունից 110 տարի անց մենք նաև խորհում ենք հայ ժողովրդի ուժի և դիմացկունության մասին և վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարելու ատելության բոլոր դրսևորումների դեմ»,- գրել է Հարիսը։