Քաղաքացիակենտրոն լրատվություն
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հիմնական նպատակն է աջակցել տնտեսվարողներին՝ իրազեկելով օրենսդրական փոփոխություններին: Այդ նպատակով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը և տեղակալ Արթուր Մկրտչյանն այցելել են «Հոմպլեքս Հիպեր Մոլ»։
Տնտեսվարողին տեղեկացվել է իր ոլորտում
գործող օրենսդրական կարգավորումները, որպեսզի գործունեությունն իրականացվի ՀՀ
գործող օրենսդրության շրջանակներում՝ ապահովելով թափանցիկություն և գործունության
օրինական իրականացում:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը
պատրաստակամություն է հայտնել տնտեսվարող սուբյեկտին անհրաժեշտության դեպքում
տրամադրել համապատասխան խորհրդատվություն: