Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 6-8-ը Իրանում կքննարկի երկկողմ համագործակցության հարցեր։
ՊԵԿ նախագահին Իրան գործուղելու մասին որոշումն ապրիլի 25-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանին 2025 թվականի մայիսի 6-8-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելու նպատակով»,- ասվում է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում հրապարակված որոշման մեջ: