Քաղաքացիակենտրոն լրատվություն
Սահմանապահն ինչ-որ առումով նաև խաղաղության խորհրդանիշ է, կայունության խորհրդանիշ է, անվտանգության խորհրդանիշ է, և մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա երկարատև խաղաղության, ինստիտուցիոնալ խաղաղության և կայունության ճանապարհին շատ կարևոր միջանկյալ քայլ է»,- գրել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նաև տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր միկրոբլոգում:
«Այսօր նաև Սահմանապահի օրն է»,- տեղեկացրել է վարչապետը: