Քաղաքացիակենտրոն լրատվություն
Օմանի մայրաքաղաք Մասկատում մեկնարկել է Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ միջուկային բանակցությունների երրորդ փուլը, տեղեկացրել է Mehr-ը։
Օմանի միջնորդությամբ բանակցությունների երկու փուլ անցկացնելուց հետո՝ մեկը Մասկատում, մյուսը՝ Հռոմում, Թեհրանն ու Վաշինգտոնը պայմանավորվել են անցկացնել զուգահեռ տեխնիկական եւ փորձագիտական մակարդակով հանդիպումներ ապրիլի 26-ին Մասկատում՝ Իրանի եւ ԱՄՆ բարձրաստիճան բանակցողների ներկայությամբ:
Իրանն ընդգծել է, որ բանակցություններում առաջընթացը կախված է մյուս կողմի բարի կամքից, լրջությունից ու իրատեսությունից։
Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ իրանական պատվիրակությունը բանակցությունների յուրաքանչյուր քայլ կճշգրտի՝ ելնելով անցյալի փորձից եւ ԱՄՆ վարքագծից։