Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շնորհավորել է օդաչուներին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Օդաչուների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է օդաչուներին։


«Ձեր պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը և քաջությունը մեր երկնքի անվտանգության երաշխիքն են։


Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն գնահատում է ձեր անփոխարինելի ներդրումը ավիացիայի ոլորտում։


Բարի թռիչքներ և անվտանգ վայրէջքներ»,- նշված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ։