ՀՀ նախագահը մասնակցել է Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մասնակցել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։


Արարողությանը մասնակցել են շուրջ 180 երկրների պետական պատվիրակություններ, ինչպես նաև ավելի քան մեկ տասնյակ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։


Միջոցառման ավարտին նախագահ Խաչատուրյանը ոչ պաշտոնական ձևաչափով շփումներ է ունեցել գործընկերների հետ, որոնց ընթացքում անդրադարձել օրակարգային մի շարք հարցերի։