Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված․ Պատասխանի միայն մի տարբերակ կա․ Փաշինյանը՝ Էստոնիայի մասին

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում եմ։


Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։


Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետեւից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։


Կառուցող-նորոգողի հետեւից ջարդող-փչացնողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։


Երեկ Էստոնիայի հայ համայնքի մի ներկայացուցիչ, որ ուսուցիչ է աշխատել տեղի դպրոցներում, ասում էր՝ եթե էստոնացի աշակերտին հարցնես, ո՞րն է քո տունը, կպատասխանի՝ Էստոնիան։