Կոնկլավը՝ կարդինալների հավաքը, որը պետք է ընտրի Հռոմի նոր պապ, աշխատանքը կսկսի Վատիկանում մայիսի 7-ին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին։
Կոնկլավը պետք է ընտրի ապրիլի 21-ին մահացած
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի իրավահաջորդին: Գործող կանոնների համաձայն՝ կոնկլավը պետք է
հավաքվի Կաթոլիկ եկեղեցու նախորդ ղեկավարի մահից ոչ շուտ, քան 15 օր հետո, և ոչ
ուշ, քան 20 օր հետո:
Կոնկլավին մասնակցելու իրավունք ունեն մինչև
80 տարեկան մոտ 135 կարդինալներ՝ եկեղեցու ամենաբարձրաստիճան եպիսկոպոսները։ Ըստ
ավանդույթի՝ կոնկլավը տեղի կունենա Վատիկանի Սիքստինյան կապելլայում։ Երկուշաբթի
օրը այն փակ է զբոսաշրջիկների համար՝ հավաքի նախապատրաստման նպատակով։
Կարդինալները չպետք է լքեն կապելլան այնքան
ժամանակ, քանի դեռ նոր Պապը չի ընտրվել։
Հռոմի պապի ընտրության համար հստակ
ֆավորիտներ չկան։ Գործակալությունները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի
վրա, որ պայքարը կընթանա բարեփոխումների և եկեղեցու նկատմամբ ավելի ազատական
մոտեցման կողմնակից, հանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմնակիցների և ավանդապաշտ
պահպանողականների միջև։