Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր

Երկրում անասնահամաճարակային կայուն վիճակ ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ կանխարգելելով հիվանդությունները և այդ կերպ պաշտպանելով նաև հանրային առողջությունը։


Ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, որի համաձայն մարդու առողջությունն անմիջականորեն կապված է առողջ կենդանիների և շրջակա միջավայրի հետ։ Այս համատեքստում անգնահատելի է անասնաբույժների դերը. նրանց նվիրված աշխատանքի շնորհիվ մեր երկրում ստեղծվել է բարենպաստ միջավայր ներդրումների համար։


Վերջին տարիներին անասնաբուժական ոլորտում կատարվել է աշխատավարձերի որոշակի բարձրացում։ Գնահատելով անասնաբույժների կատարած արժեքավոր աշխատանքը՝ նախարարության կողմից ներկայումս մշակվում է անասնաբուժության ոլորտի բարեփոխումների նոր ծրագիր, որը շուտով կներկայացվի շահագրգիռ մարմիններին և կքննարկվի։


Մանրամասները՝ տեսանյութում։