Դիլիջան համայնքում գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Տավուշի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց 2ա հասցեում՝ «ԱՐՏ ՊԵՏՐՈԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը:


 

Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2025 թվականի մարտի 26-ին կազմվել է արձանագրություն, համաձայն որի՝ ընկերության վերոնշյալ գործունեության հասցեում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի անվտանգության համար:


 

Ելնելով վերոգրյալից Տեսչական մարմնի ղեկավարի կողմից որոշում է կայացվել ամբողջությամբ դադարեցնել նշված հասցեում շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։


 

Տեսչական մարմնի Տավուշի տարածքային ստորաբաժանման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն - Compulsory Enforcement Service մարզային ստորաբաժանման մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում լցակայանները կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։