Հայաստանը բարձր է գնահատում խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը. ՀՀ նախագահ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը վերջնական համաձայնեցվել է և պատրաստ է ստորագրման: Ակնկալում ենք, որ կարող ենք համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ»:


Այս մասին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:


«Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված Վրաստանի ջանքերը:


Ողջունում ենք համագործակցության երկկողմ և եռակողմ հարթակներ ստեղծելու Հայաստանի նախաձեռնությունները և արժևորում Վրաստանի դերը համագործակցության եզրեր գտնելու ընդհանուր տնտեսական նախագծեր իրականացնելու հարցում»,- ասել է ՀՀ նախագահը: