Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռազմաքաղաքական փորձագետ Արմինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Դժվարությամբ, բայց լսեցի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելութը:
Այն հեռու էր համապարփակ և բազմաշերտ լինելուց: Կարևորագույն իրադարձությունների բացթողմամբ զուգահեռներ էին անցկացվում 1-ին և 44-օրյա պատերազմների միջև, ինչը խոսքը դարձնում էր մանիպուլատիվ:
Տեղ-տեղ ձևակերպումներ կային, որոնք կարելի է որակել որպես Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմը սանձազերծելու արդարացում:
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցի այն հատվածները, որոնք չեն պարունակում պետական գաղտնիք անհրաժեշտ է հանրությանը հասանելի դարձնել: