Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Թեև հայտնի բլոգերը վաղուց ֆինանսավորվում է Անդրանիկ Թևանյան-Ռոբերտ Քոչարյան դաշինքից և ակնհայտ էր, որ Նոր-Նորքի թաղապետին թիրախավորում է Ուկրաինական Բուչա գնալու համար, այդուհանդերձ, իր նկատմամբ բռնությունը սխալ էր ու խիստ դատապարտելի:
Ծախված բլոգերների դեմ պետք է պայքարել խոսքով, ինստիտուցիոնալ մեխանիզմներով ու ֆինանսական թափանցիկությամբ: Բռնությունը արդարացում չունի:
Հ.Գ. Իսկ այդ բլոգերին «քսի տվող» ավագանու անդամը թող գնա ու լուռ շարունակի առանց ջրօգտագործման թույլտվության ՀԷԿ-ով ջուր գողանա Շիրակի մարզում: