Բռնությանը դեմ լինելու հետ միասին պետք է դեմ լինես նաև թալանված փողերով քաղաքական գործունեությանը․ Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ինչ կասեն ոմանց «սրտի իրավապաշտպանները».


- Վերջ, այլևս փողոցում թաղապետ տեսնելուց փախեք, հասնելու է ծեծի


- Աչք փակենք այլ ապօրինությունների վրա, միմիայն դատապարտենք ծեծելը (ցանկալի է դատապարտել հայհոյելով)


- Թալանված միջոցներով գործող որոշ ընդդիմադիր խմբերի գործունեությունը պետք է պաշտպանվի այնքան երկար, քանի դեռ այդ խմբերը իշխանության գալով չեն արգելել քննադատությունը


- Բոլորն ունեն պաշտոնյաներին անպատասխան վիրավորելու իրավունք։


Ինչ եմ ասում ես.

- Բռնությունը խիստ դատապարտելի է, խաղահրապարակի որակը պետք է հսկվի/ստուգվի, բլոգերին պետք է պատասխանել խոսքով, ծախված բլոգերին պետք է բերել օրինական ֆինանսավորման դաշտ։


Հ.Գ. Ժողովրդավարությունը սուպերմարկետ չի, որ ինչը ուզես` վերցնես, ինչը չուզես` չվերցնես։ Բռնությանը դեմ լինելու հետ միասին պետք է դեմ լինես նաև թալանված փողերով քաղաքական գործունեությանը։ Դրանք իրարից անկախ չեն։


Հ.Հ.Գ. Բռնության և խաղահրապարակի ենթադրյալ անորակության դեպքերով հանցագործության մասին հաղորդումն այսօր կուղարկենք դատախազություն։