Շղթայական ավտովթար Երևանում. մեքենաներից մեկը հարվածել է նաև լուսացույցին ու պատին. կան տուժածներ

Ապրիլի 30-ին՝ ժամը 07:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 62 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ բախվել են «Opel», «Nissan» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենաներից մեկը բախվել է լուսացույցին և պատին, վերջինիս վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։