Սա դեռ սկիզբն է, այսպիսի ակտեր շատ են լինելու, որովհետև քրեաօլիգարխիային քարոզչական տեսարաններ են պետք․ վերլուծաբան

Վերլուծաբան Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել ․


Սադրիչ է, բայց բռնություն չի կարելի գործադրել։


Այս վերջակետից հետո ասված ցանկացած մեկնաբանություն կկրի սուբյեկտիվ բնույթ։


Բռնության լեզուն երբեք չի կարող ճշմարտության հասնելու միջոց լինել։


Բռնությունը հակամարդկային է, ցածր արժեհամակարգի արդյունք է։


Ինչ վերաբերվում է այն բանին, որ Վարդանիկին Գյումրիի քաղաքապետ ընտրածներն են խոսում քրեական ենթամշակույթի անթույլատրելիության մասին, դա արդեն տրագիկոմեդիա ժանրից է։


Արման Թաթոյանին ասեք, որ երբ ինքը Մարդու իրավունքների պաշտպան էր, այդ ժամանակ քրեական դեմքերը ընտրական հանցագործություններ էին անում, մարդկանց էին ճնշում, ստիպողաբար կուսակցական էին դարձնում, իսկ ինքը իրավաբանական լեզվով լղոզում էր այդ ամենը, որովհետև ինքը այդ կլանի անդամ էր։


Մի բան էլ ասեմ, սա դեռ սկիզբն է, այսպիսի ակտեր շատ են լինելու, որովհետև քրեաօլիգարխիային քարոզչական տեսարաններ են պետք։