Քոչարյանի աջակիցները իրենց լիդերի նման սիրում են վիրավորել, հայհոյել․ Դալլաքյան

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ նշելով, թե իր դիտարկմամբ՝ սոցիալական հարթակներում հայհոյող, վիրավորող անձինք իրական կյանքում զուսպ մարդիկ են:


«Ես տղամարդ չեմ, բայց մի բան եմ նկատել)


Մեդիա հարթակներում ագրեսիվ, հայհոյող կերպարները կյանքում շատ համեստ են լինում։ Հատկապես Ռոբերտ Քոչարյանի աջակիցները իրենց լիդերի նման սիրում են վիրավորել, հայհոյել։ Սակայն իրական կյանքում շատ զուսպ են և համեստ: Իմ կարծիքով՝ այդ պահվածքը թուլության նշան է, ոչ թե քաջության»,- գրել է Դալլաքյանը: