Քոչարյանն ու Սարգսյանն ընդհանուր նպատակ ունեն՝ Պուտինի ոտքերն ավելի ջանասիրաբար լվանալ ու ջուրը խմել


Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը Civic.am-ի հետ զրույցում, խոսելով նախկին նախագահների հնարավոր համախմբման նպատակների մասին, նշեց՝ այդ գործիչների ցանկությունը գուբերնիան է, Միութենական պետությունը, Պուտինի ոտքերը ավելի ջանասիրաբար լվանալն ու ջուրը խմելը. «Նաև՝ Հայաստանի Հանրապետությունը  հերթական անգամ Ռուսաստանի Դաշնության ճիրանների տակ քաշելն է, ՀՀ-ում իշխանափոխություն անելը, Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ն է, ապրիլի 12-ի վերադարձը։ ՀՀ քաղաքացիները բավականին իմաստուն են, 2026 թվականին էլ մնացել է բավականին քիչ ժամանակ։ Խորհուրդ եմ տալիս դասականի օրինակով՝ հանգիստ վեր ընգնեն տեղները ու սպասեն իրենց հերթին»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ Քոչարյան-Սերժ Սարգսյան սիամական զույգը ցուգցվանգի մեջ է ու փորձում է իրավիճակից դուրս գալ. «Չեմ կարծում նրանց մեջ լրջագույն հակասություններ ունեն, Մաքսային միություն մեկ գիշերվա մեջ քարշ տված  Սերժ Սարգսյանը անկախության  ջատագո՞վ է, Հոկտեմբերի 27-ով ու Մարտի 1-ով իրար կապված ֆիգուրնրը կարող են հակասություննե՞ր ունենալ։ Ինչքան ուզում են՝ իրար վրա ցեխ շպրտեն, քաղաքական դաշտը փորձում են իրար մեջ բաժանել, գուբերնատորի աթոռի համար ավելի հարմար թեկնածու են ման գալիս»։

Նրա դիտարկմամբ՝ եթե պետք լինի ՀՀ-ն հերթական անգամ Ռուսաստանի Դաշնության «տակ մտցնել», այդ գործիչները չեն վարանի։


Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց, որ Մոսկվան սպասվող ընտրություններին իր հետաքրքրությունները կունենա, և պետք է անել ամեն ինչ, որ Մոլդովայի օրինակը չկրկնվի, սակայն ՀՀ քաղաքացիները   հասկացել են Ռուսաստանի հետ «բարեկամության» գինը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացին առանձին դեպքերում շատ ավելի ադեկվատ է, քան գործող իշխանությունն ու քաղաքական գործիչները»,- եզրափակեց նա։


Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում