Մեկնարկում է «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը

Գեղասահքի մարզադպրոցի գեղասահորդները պատրաստվում են այսօր մեկնարկող «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարին:


Քաղաքապետարանը հրավիրում է գեղասահքի սիրահարներին ներկա լինելու այս դիտարժան առաջնությանը, որը կանցկացվի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։


Մրցաշարը կտևի մինչև մայիսի 4-ը։ Մուտքն ազատ է։