Պետգույքի կառավարման կոմիտեն հրապարակել է պետությանը վերադարձված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ տեղեկություն։
Կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշված է, որ 2023-2025 թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 21 միավոր անշարժ գույք և 1 տրանսպորտային միջոց։
Երկու անշարժ գույք ներկայացվել է օտարման e-auctions.am պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգում․
Մեկ տրանսպորտային միջոց՝ Range Rover Sport Supercharged 5.0 մակնիշի ավտոմեքենա, 2025 թվականի մարտի 21-ին իրականացված էլեկտրոնային աճուրդի արդյունքում վաճառվել է 4,967,500 ՀՀ դրամով։
Երկու անշարժ գույք տրամադրվել է վարձակալության․
Տասներկու անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվում են նախագծեր՝ այլ պետական մարմնի ամրացնելու նպատակով։
Երեք անշարժ գույքի մասով իրականացվում է ներդրումային փաթեթների կազմման գործընթաց՝ հետագա արդյունավետ տնօրինման համար։
Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի ամրացման, հաշվառման, օտարման և վարձակալության գործընթացները։