Քաղաքացիակենտրոն լրատվություն
Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը որոշել է ակտիվացնել իր աշխատանքը Հայաստանում տեղեկատվական օրակարգի հետ կապված և ռուսամետ քաղաքական գործիչներին պատրաստել 2026 թվականին հանրապետությունում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
«Այդ աշխատանքի համակարգումը հանձնարարվել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյին և նրան ենթակա վարչությունների աշխատակիցներին»,- հավելել է նա: