Ստեփանակերտյան «ընդդիմուՉությունը» փաստացի սպասարկում էր ԼՂ-ի սուբյեկտության ոչնչացման և հայ բնակչության բռնատեղահանության ծրագրի հեղինակների շահը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.


Հիստերիկ, առկա իրավիճակին ոչ ադեկվատ, ցնորամիտ տեսլականներ եւ «հաղթական Սարդարապատի» նարատիվ գեներացնող ստեփանակերտյան «ընդդիմուՉությունը» փաստացի սպասարկում էր Լեռնային Ղարաբաղի սուբյեկտության ոչնչացման եւ հայ բնակչության բռնատեղահանության ծրագրի հեղինակների շահը: Թող կողմնորոշվեն եւ հրապարակայնացնեն, թե ո՞վ էր իրենց կուրատորը: Երեք տարբերակ կա՝ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստանի կամ իշխանություն, կամ ինստիտուցիոնալ ընդդիմություն եւ նրա հետ աֆիլացված խմբավորումներ: