Էս նողկալի շրջիկ խմբակները չեն հասկանում` մարդկանց ընտանիք մտնել չի կարելի. Մկրտչյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Էս նողկալի շրջիկ խմբակները չեն հասկանում, որ մարդկանց ընտանիք մտնել չի կարելի։ Մայրերին, երեխաներին, կանանց քաղաքական պրոցեսներին խառնել չի կարելի։ Որ գծեր կան, որոնք հատել չի կարելի։


Ես չգիտեմ` ովքեր են դաստիարակել սրանց։ Ձեր կեղտոտ ձեռքերը մայրերից հեռու պահեք։ Քաղաքական պրոցեսների համար համապատասխան հարթակներ կան։


Իսկ այդ հարթակներում, օրինակ` ԱԺ ամբիոնից, Վահագն Ալեքսանյանն ու ոչ միայն նա, ձեզ կերակրողներին ամեն անգամ քաղաքական միկրոինֆարկտի, դրանից հետո էլ քաղաքական հետմահու մկանային կծկումների ենք հասցնում։ Ու էդպես էլ շարունակվելու է։


Կրկնում եմ` ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մայրերից։