Մայիսի 3-ին Երևանի 12 վարչական շրջաններում համաքաղաքային շաբաթօրյակ կլինի

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում շաբաթօրյակ է հայտարարել:


 

«Սիրելի՛ երևանցիներ,


 

Շաբաթ օրը՝ մայիսի 3-ին, եկեք մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին՝ միասին մաքրելով մեր քաղաքը։

 


Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին և կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում»,- նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ: