Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մոլորակի ամենատարեց մարդը՝ բրազիլացի միանձնուհի Ինա Կանաբարո Լուկասը, մահացել է 116 տարեկան և 326 օրական հասակում։ Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Պորտու Ալեգրի քաղաքի կրոնական համայնքին, որին պատկանում էր միանձնուհին։
ԱՄՆ-ում գործող Գերոնտոլոգիայի հետազոտական խմբի և LongeviQuest տվյալների բազայի համաձայն՝ Լուկասի մահից հետո գերհարյուրամյա մարդու տիտղոսն անցել է Անգլիայի Սուրեյ քաղաքից Էթել Քեթերհեմին, որը 115 տարեկան է։